ՖՈՏՈ․ Թոփ 5 տուրիստական վայրերն Իտալիայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տուրիստական ամենապահանջված երկրներից մեկն Իտալիան է։ Այն հայտնի է իր գեղեցիկ տեսարժան վայրերով։ Armlur.am-ն առանձնացրել է թոփ 5 ամենապահանջված վայրերն Իտալիայում։

Պանթեոն Հռոմում

Ռոտոնդայի հրապարակում գտնվող անտիկ այս շինությունն այժմ Հռոմի ամենահայտնի տեսարժան վայրերից է, որտեղ պահպանվել են հնագույն ճարտարապետության մի շարք քանդակներ։ Պանթեոնի առանձնահատկություններից մեկն առաստաղի բացվածքն է։ Կեսօրին այդ բացվածքից արևի ճառագայթներն առավել ուժեղ են թափանցում ներս՝ յուրահատուկ լուսավորությամբ լցնելով տաճարը։

Մեծ ջրանցք (Վենետիկ)

Մեծ ջրանցքը Վենետիկի ամենահայտնի ջրանցքն է։ Մեծ ջրանցքի մոտ են կենտրոնացված Վենետիկի ամենագեղեցիկ շենքերը։ Անհնար է պատկերացնել Վենետիկն առանց իր բնորոշ նավակների, որոնք կոչվում են գոնդոլներ։ Զբոսաշրջիկները սիրում են գալ այստեղ հենց լուսանկարների համար։

Հռոմի Կոլիզեում

   

Կոլիզեումը աշխարհի ամենամեծ ամֆիթատրոնն է։ Այն միշտ եղել է Հռոմի սիրտը։

Այսօր նրա մեծ մասն ավերված է։

Միլանի տաճար՝ Դուոմո

Միլանի գոթական տաճարի գլխավոր խորհրդանիշը՝ տաճարի ներսում Միլանի հովանավորուհու ոսկյա արձանն է։

Տրևի շատրվան

Շատրվանի գեղեցկությունը վաղուց գերել է զբոսաշրջիկներին։

Գոյություն ունի շատրվանի հետ կապված հավատալիք, ըստ որի՝ շատրվան մետաղադրամ գցողը կվերադառնա Հռոմ։ Երկու մետաղադրամ գցելը խորհրդանշում է սիրային հանդիպում, երեքը՝ ամուսնություն, չորսը՝ հարստություն, հինգը՝ բաժանում։

Ինեսա Սուքիասյան




Լրահոս