Արարատ Միրզոյանը մեկնում է Վիեննա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 18-ին աշխատանքային այցով կլինի Վիեննայում։ Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ-ից։

Կկայանա Հայաստանի և Ավստրիայի արտգործնախարարների հանդիպումը, որին կհաջորդի մամուլի ասուլիս։

Նախատեսված են նաև Արարատ Միրզոյանի հանդիպումները միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։




Լրահոս