Նախատեսվա՞ծ է էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում.«Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է`

Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Ռոսնեֆթ»-ը մտադիր է գնել «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունը: Մարտի 1-ին ձեռք են բերվել վերջնական պայմանավորվածություններ, ստորագրվել է նախնական համաձայնագիր: Ի դեպ, ՀԷՑ-երի սեփականատերը ևս ռուսներն են, և առքուվաճառքի այս գործարքը տեղի կունենա առանց ՀՀ իշխանությունների համաձայնության:«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ՀԷՑ-երի վաճառքից հետո նախատեսված է էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում: Մեր աղբյուրները տեղեկացրին, որ «Ռոսնեֆթ»-ը դրանից հետո դիմելու է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով `  էլեկտրաէներգիայի սակագինը 38-ից 48 դրամ դարձնելու խնդրանքով: ՀԷՑ մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց այս լուրերը ` ասելով, որ ոչ ՀԷՑ-երն են վաճառվել, ոչ էլ էլեկտրաէներգիայի սակագինն են բարձրացնելու:

Շարունակությունը` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում




Լրահոս