Գերու մասին լուրերի սպասելիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 6-ին գերության մեջ հայտնված 22-ամյա վերինկարմիրաղբյուրցի Արսեն Խոջոյանից դեռևս ոչ մի տեղեկություն չկա: Այդ մասին Armlur.am-ին հայտնեց Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը:

Նրա խոսքով ՝  գյուղի բնակիչները կտրված են արտաքին աշխարհից. այնտեղ, մեկ շաբաթ է,  ինտերնետ ու հեռախոսակապ չկա:

«Պայմանավորվել ենք, որ այսօր կեսօրին «Կարմիր խաչ»-ից պետք է զանգահարեն ու տեղեկություն հայտնեն Արսենի մասին: Գյուղացիներն այցելում են Արսենի հարազատներին, աջակցում, բայց գյուղում ոչ ոք տրամադրություն չունի»,-ասաց գյուղապետը՝ հավելելով, որ Արսեն Խոջոյանն ունի 3 քույր և 3 եղբայր, ովքեր զօրուգիշեր հանգիստ չունեն ու սպասում են որևէ լուրի: 

Լիլիթ Լալայան




Լրահոս