![](https://armlur.am/wp-content/uploads/2023/10/368461644_916478896825312_3535810624705848736_n.jpg)
Երեկ գիշերը ժամը 12-ի սահմաններում կրակոցներ են հնչել Կապան քաղաքում:
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ կրակոցներից տուժել է Կապան համայնքի Ճակատեն բնակավայրի վարչական ղեկավար Արա Հարությունյանը:
Դեպքի վայր են շտապել իրավապահ մարմինները եւ պարզվել է, որ Տաթև համայնքի վարչական տարածքում 1991 թվականին ծնված տղամարդը, որը նոր էր վերադարձել ՌԴ-ից, զենքով կրակոցներ է արձակել Ճակատեն բնակավարի վարչական ղեկավարի մեքենայի ուղղությամբ։
Այդ կրակոցների հետեւանքով վարչական շրջանի ղեկավարն ու եւս մեկ անձ ստացել են մարմնական վնասվածքներ:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։
Քնար Մանուկյան