Դաշնակցականի որդու հանրապետական բիզնեսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ տեղեկություն էր տարածվել, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի խորհրդական Սերգեյ Լոքյանը Օպերայի հարևանությամբ «Լուբրանո» կոչվող ռեստորանային մի համալիր է բացել: Նշենք, որ Ս. Լոքյանը դաշնակցական նախկին գյուղնախարար Դավիթ Լոքյանի որդին է:

Armlur.am-ը մի քանի հարցեր ուղղեց Լոքյանին:

-Պարոն Լոքյան, փաստորեն նոր բիզնե՞ ս եք «հիմնել»:

-Ես ռեստորանային համալիր չեմ բացել, ընդամենը իմ ընկերները, որոնք զբաղվում են բիզնեսով վարձակալությամբ վերցրել են 80 քմ վարձակալությամբ տարածք, որտեղ շատ փոքր մի սրճարան են բացել: Ու երևի դրանից ելնելով մարդիկ մտածում են, որ դա պատկանում է ինձ:

-Գուցե Ձեր ընկերներն են բացել սրճարանը, բայց խոսվում է, որ այնտեղ նաև Դուք ունեք բաժնեմաս:

-Ոչ, ու ընդհանրապես իմ ընկերները քաղաքականության հետ կապ չունեն, երևի հաճախ եմ գնում ընկերոջս սրճարան, դրանից ելնելով են նման տեղեկություններ տարածում: Եթե անգամ առընչություն էլ ունենամ, ապա այդտեղ որևէ վատ բան չկա: Բայց  չունեմ առընչություն:

-Հնարավո՞ ր է այդ սրճարանի հետ ինչ-որ առընչություն ունի Ձեր հայրը:

-Ոչ, հայրս ընդհանրապես կապ չունի ու բիզնեսով չի զբաղվում:

 




Լրահոս