ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչը  ելույթ է ունեցել Բեռլինի օպերայում:

 

 

ՕՐԵՆՔ

ՀԱՐՑ. Անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքների վերաբերյալ վկայականը կորցնելուց հետո տրամադրվու՞մ է արդյոք դրա կրկնօրինակը։

Արամ Գաբրիելյան (31 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. 2019 թվականի հուլիսի 1-ից հետո վկայականի կրկնօրինակ չի տրամադրվում, այլ վկայականը փոխարինվում է նոր գրանցման վկայականով՝ պետական գրանցման իրական ամսաթվի վերաբերյալ նշումով։

ՀՀ կադաստրի կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ընդ որում՝ մինչեւ 2019 թվականի հուլիսի 1-ը տրամադրված գրանցման վկայականը նոր գրանցման վկայականով փոխարինվում է դրա համար դիմումը «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ներկայացվելու օրվանից 2-րդ աշխատանքային օրը, որի համար վճար չի գանձվում։

 

 

 

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Ո՞վ կարող է աշխատել որպես ուսուցիչ։

Աննա Ստեփանյան (26 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի՝ ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որը ստացել է բարձրագույն կրթությամբ մանկավարժական համապատասխան որակավորում կամ ունի բարձրագույն կրթություն եւ վերջին տասը տարվա ընթացքում տվյալ առարկայի մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ։

Առնվազն մեկ անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը սահմանված պահանջները բավարարող անձով չհամալրվելու դեպքում ուսուցչի տվյալ թափուր տեղի համար հայտարարված հաջորդ մրցույթին կարող է դիմել նաեւ`

1) տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող եւ տվյալ մասնագիտական կրթական ծրագրով կամ առանձին մոդուլներով իրականացվող դասընթացի միջոցով մանկավարժահոգեբանական եւ ուսումնամեթոդական հմտություններ ապահովող առնվազն 30 կրեդիտ հավաքած անձը,

2) բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա (ԲՏՃՄ) առարկաների մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող անձը՝ աշխատանքի ընդունվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, մանկավարժահոգեբանական ու ուսումնամեթոդական հմտություններ ապահովող մոդուլներով իրականացվող դասընթացի միջոցով առնվազն 30 կրեդիտ հավաքելու պայմանով։

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ».  1-ին եւ 2-րդ կետերով սահմանված դասընթացը կարող է կազմակերպել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած կազմակերպությունը կամ բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած կրթական ծրագրով (մոդուլով)։

 




Լրահոս