Ո՞ւմ վրա կբարդվի ցամաքած աղբյուրների քրգործի ողջ մեղադրանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, «ընդերքի օգտագործման կանոնները խախտելու փաստի հիման վրա» հարուցված է քրեական գործ ՝ Քրեական օրենսգրքի 291 հոդվածի հատկանիշներով: Եվ այս գործի քննությունը բավականին հետաքրքիր զարգացումներ է խոստանում:

Armlur.am -ին հաջողվեց պարզել, որ հարցաքննության ենթարկված Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Վոլոդյա Նարիմանյանը իրեն ուղղված շատ հարցերի չի կարողացել հստակ պատասխան տալ:

Բանն այն է, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը Արարատի մարզում ջրօգտագործման բազմաթիվ թույլտվություններ է տվել՝ հաճախ դրանց համար չունենալով մասնագետների դրական եզրակացությունը: Նախարար Արամ Հարությունյանի հրամանով վիճահարույց հիմքերով ջրօգտագործման թույլտվություններ են ստացել այնպիսի մարդիկ, ինչպիսին են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, գործարար Սամվել Ալեքսանյանը և հարյուրավոր այլ քաղաքացիներ:

Արդյունքում՝ այսօր Արարատի և Արմավիրի մարզերում աղբյուրները ցամաքել են, քանի որ ջրօգտագործողներն իրենց ձկնաբուծարաններում անխնա վատնել են մեր երկրի ջրային ռեսուրսները՝ ցամաքեցնելով ընդերքի ջրի պաշարները:

Թե ով կպատժվի այս իրավիճակի համար, դեռ վաղ է կանխատեսել, բայց որ Բնապահպանության նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Վոլոդյա Նարիմանյանը պարտավոր էր Ջրի ազգային ծրագրի շրջանակներում ջրային ռեսուրսների կառավարման և պահպանման ապահովում իրականացնել, ջրային ռեսուրսների որակական և քանակական մոնիտորինգի պահանջարկի ձևավորել, դա փաստ է: Բայց նա այս գործառույթները թերի է իրականացրել, ինչը armlur.am -ի տեղեկություններով նախաքննական մարմինը բացահայտել է:

Մնում է սպասել քննության ավարտին՝ հասկանալու համար՝ իրավական փաստաթղթերում ի՞նչ է գրված. գործակալության պետը ինքնագլո՞ւխ է գործել, թե՞ նախարար Արամ Հարությունյանի հրահանգով:  Դրանից հետո նոր պարզ կդառնա. ենթականե՞րը կպատժվեն ընդերքը դատարկելու համար, թե՞ ինքը՝ Հարությունյանը. կամ ինչպես կասեր Սերժ Սարգսյանը՝ «խոշոր ձուկը»:

Հետաքրքիր է՝ ի՞նչ ցույց տալիս Նարիմանյանը, որ Հարությունյանն այդպես ուշադիր ակնդրում է:

news2_21_12_12_6




Լրահոս