Բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 18-ին, ժամը 02.14-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Գյուրջյան փողոցում՝ ՀՀ պաշտպանության նախարարության բնակելի շենքերի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԲՄՎ» մակնիշի  08UO797 պ/հ (վարորդ՝ Ս. Գ.) և «Վոլկսվագեն» մակնիշի 33SV365 պ/հ (վարորդ՝  Վ. Մ.) ավտոմեքենաները, ինչից վերջինս դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պատին:

Մինչ հրշեջ-փրկարաների կանչի վայր հասնելը «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր` Տ. Ե.-ն, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են ավտոմեքենայի գազի արտահոսքը և հոսանքազրկել ավտոմեքենան:




Լրահոս