Ապրիլի 2-ին` ժամը 18:35-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ելփին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 98-րդ կմ-ին բախվել են Mercedes-Benz (վարորդ՝ Ա․ Ս․) և Suzuki (վարորդ՝ Պ․ Կ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 60 մ) և գլորվել ձորը, իսկ Suzuki մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել երթևեկելի հատվածում։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ Ա․ Ս․-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար։ Փրկարարները հոսանքազրկել են Suzuki մակնիշի ավտոմեքենան և փակել Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։