Ինքնաներարկում գերեզմանատանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

37-ամյա Էդգար Եղոյանը տնայնագործական եղանակով ապօրինի կերպով պատրաստել և իր մոտ է պահել դեզոմորֆին տեսակի դեղամիջոց:

Ըստ մեղադրական եզրակացության ՝  Եղոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ստացիոնար բուժման մեջ գտնվելով ՀԲԿ նարկոլոգիական կլինիկայում, ինքնակամ դուրս է եկել կլինիկայից և մոտակա գերեզմանատան տարածքում, առանց իրացնելու նպատակի, անձնական օգտագործման համար «պիրալգին» դեղամիջոցի, սոդայի, բենզինի, յոդի լուծույթի խառնուրդից  ապօրինի պահել է 2 ներարկիչների մեջ լցված լուծույթը ՝  դեզոմորֆին տեսակի թմրամիջոցը: Ներարկիչներից 1-ը նույն պահին օգտագործել է ներարկման եղանակով, իսկ մյուսը պահել է իր մոտ հետագա օգտագործման համար: Երկրորդ ներարկիչը նույն օրը հայտնաբերվել է ՀԲԿ կլինիկայի հերթապահ բժիշկ Ա.Թումանյանի կողմից:

Գործն այս պահին գտնվում է Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՝ դատավոր Դավիթ Հարությունյանի վարույթում:

Եղոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի  268 հոդվածի 1 մասով:

 




Լրահոս