ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այդպես գողեգող մտել եք գյուղերը, այդպես գողեգող էլ գնալու եք. Բագրատ Սրբազանը՝ բերետավորներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը սոցցանցի իր տեղեկացնում է.

«Կիրանցում սև բերետավորները ուժ կիրառեցին ճանապարհը բացելու համար: Բագրատ Սրբազանը հանդարտեցրեց իրավիճակը։ Բերետավորները նահանջեցին»։

Նշենք, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը Կիրանց էր գնացել՝ բնակիչներին համոզելու, որ ճանապարհը բացեն, քարտեզագրողները գան: Մեքենաներով շարվել էին տարածքում: Բնակիչները պայքարում էին:

Բագրատ Սրբազանը հանդարտության կոչ արեց. «Ամբողջ գործընթացը ծայրից ծայր անօրինական է, սա տեղի է ունենում ՀՀ օրենքներին եւ միջազգային սկզբունքներին հակառակ: Այս գործընթաց ապօրինի է, դրա համար էլ խառնված ենք իրար, դրա համար էլ երկու օրը մեկ խաբեություն է լինում: Ասում են՝ այսպես կլինի ու լրիվ ուրիշ բան են անում: Ու դուք հա՞րց եք քննարկում, քանի՞ անգամ պիտի խաբվեք: 2021-ին ձեզ ասե՞լ են, որ այս գյուղի գծերը բաժանվելու են, ասվե՞լ է: Դուք քանի՞ անգամ եք ուզում ինքներդ ձեզ խաբեք, ժողովուրդ»:

Ոստիկանները փորձեցին բացել ճանապարհը, ներգրավեցին մեծ թվով սեւ բերետավորների: Տեղի ունեցան բախումներ ու ծեծկռտուք: Իրավիճակը դուրս եկավ վերահսկողությունից:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս