Հանդիպումից հետո Արարատ Միրզոյանը և Պետեր Սիյարտոն ստորագրել են.
Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունգարիայի կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր,
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության միջև 2024-2025թթ. համագործակցության ծրագիր։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը։ Օրակարգում եմ ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ հարթակում համագործակցության հարցեր, տարածաշրջանային թեմաներ։