![](https://armlur.am/wp-content/uploads/2024/08/22412881_0_0_1600_901_1920x0_80_0_0_0a8f897481e871f64709280b9bacaf27.jpg)
ArmLur.am-ը ՀՀ պետական գնումների կայքից տեղեկանում է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը «ՋԻ-ԷՍ-ՍԻ» ՍՊԸ-ի հետ կնքել է 6 մլն 366 հազար դրամարժողությամբ պայմանագիր։
Պայմանագրով նախատեսվում է անվտանգության ապահովման սարքեր ձեռք բերել։ Ապրանքը պայմանագրով սահմանված ժամկետում վաճառողի կողմից չմատակարարելու դեպքում գնորդը կարող է հրաժարվել ապրանքից, եթե մատակարարման ժամկետները խախտվել են 15 օրից ավելի:
Պայմանագրով ձեռք է բերվել տեսաձայնագրիչ Hikvision DS-7608NI-M2 9 հատ, հիշողության կոշտ սկավառակ ST6000VX001-520 2 հատ, տեսախցիկ Hikvision DS-2CD2T87G2HLI(4mm)(eF) 26 հատ, սերվերային պահարան LNPRB-09U6060-BL-F 1 հատ և այլ տեխնիկական անհրաժեշտ իրեր։
Էմմա Միքայելյան