Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը և Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը այսօր կհանդիպեն, և դա կլինի նրանց առաջին հանդիպումը:
Նրանք պետք է քննարկվեն ագլիկան-կաթոլիկ եկեղեցիների հարաբերությունները:
Այս հանդիպումը պետք է տեղի ունենար դեռևս անցյալ տարի, սակայն թագուհու՝ վատառողջ լինելու հետևանքով այն հետաձգվեց:
Թագուհուն կուղեկցի արքայազն Ֆիլիպը: Մինչ պաշտոնական հանդիպումը, թագուհին և Պապը կճաշեն Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոյի հետ:
Թագուհին Վատիկանում և Հռոմում կանցկացնի մի քանի ժամ. տեղեկացնում է Guardian-ը: