Արգիշտի Քյարամյանը պաշտոնապես հայտնել է Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին
«Սիրելի՛ հայրենակիցներ, ՀՀ քննչական կոմիտեի սիրելի՛ աշխատակիցներ, գործընկերներ,
Եկել է պահը հայտնելու Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից հրաժարվելու՝ իմ կայացրած որոշման մասին։ Այն բխում է վերջին շրջանում ընդհանուր իրավապահ համակարգի գործունեության շուրջ ստեղծված իրավիճակից ածանցվող ներքին վերագնահատումներից»։