Ամենահարուստ սպորտսմենները (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սոչիի օլիմպիադայի 10 ամենահարուստ սպորտսմենները:

Օլիմպիական չեմպիոնները և մեդալակիրներն իրենց սպորտային պարգևների դիմաց սեփական երկրներում բավականին մեծ պարգևավճարներ են ստանում:

«Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը հաշվել է վերջին օլիմպիական խաղերից ամենաշատ հարստացած մարզիկների փողերը:

10. Դարիո Կոլոնյա – 178 հազար դոլար:

Շվեյցարացի դահուկորդն արդեն վաղուց է համարվում աշխարհի ամենաուժեղ մարզիկներից մեկը: Սոչիում նա հաղթեց «սքիտլոնում»` 30 կմ վազքում, և 15 կմ մրցավազքում՝ «պաշտպանելով» Վանկուվերում ստացած իր տիտղոսը:

01

9. Վիտա Սեմերենկո – 180 հազար դոլար:

Ուկրաինացի բիատլոնիստուհին նույնպես երկու մեդալ է վաստակել: Սկզբում նա «բրոնզի» տեր դաևձավ 7,5 կմ սպրինտում անհատական մրցումներում, այնուհետև Ուկրաինայի թիմի կազմում փայլուն հաղթանակ տարավ 4 անգամ 6 կմ էստաֆետում:

1

4 -8. Տատյանա Վոլոսոժար, Մաքսիմ Տրանկով – 231 200 դոլար:

Ռուս գեղասահորդների զույգը հավաքականի կազմում արժանացավ ոսկե մեդալի, հետո էլ հաղթանակեց իր մարզաձևում:

2

4-8. Ալեքսանդր Զուբկով, Ալեքսեյ Վոյեվոդա – 231 200 դոլար:

Ռուս բոբսլեիստների այս զույգը երկու ոսկի է նվաճել: Սկզբում նրանք լավագունը դարձան «զույգերի», այնուհետև` «քառյակների» մրցավազքերում:

4

4 -8. Վիկ Վայլդ – 231 200 դոլար:

Ռուս սնոուբորդիստ Վիկ Վայլդը ԱՄՆհավաքականի երբեմնի առաջատարն է: Սակայն նրա սպորտաձևի համար ֆինանսավորում չհատկացվելու պատճառով մարզիկը մրցումներին նախապատրաստվելու միջոցներ չուներ: Իրավիճակը շտկվեց սիրո օգնությմբ: Նա սիրահարվեց ռուս սնոուբորդիստուհի Ալյոնա Զավարզինային, և տեղափոխվելով Ռուսաստան, այս երկրին երկու ոսկե մեդալ պարգևեց:

5

3. Արիանա Ֆոնտանա – 241 հազար դոլար:

Նախկինում համարվում էր, որ շորթ-տրեկում հաղթանակելու համար անհրաժեշտ է ասիական ծագում ունենալ, սակայն Սոչիում այդ կարծրատիպը չարդվեց: Դրա գլխավոր մեղավորներից էր իտալուհի Արիանա Ֆոնտանան, ով ստացավ երկու «բրոնզ» և մեկ «արծաթ»: Իտալիյայում ստացած իր պարգեվավճարների շնորհիվ ոչ մի «ոսկի» չստացած մարզուհին դարձավ երրորդը այս վարկանիշային ցանկում:

6

2. Վիկտոր Ան – 395 800 դոլար:

Ռուս ներկայացնող շորթ-տրեկի այս հանճարը Սոչիյում վաստակել է 3 ոսկի և 1 բրոնզե մեդալներ: Նախկինում նրան կոչում էին Ան Խեն Սու և նա հանդես էր գալիս Կորեայի հավաքականի կազմում: Սարսափելի վնասվածք ստանալուց հետո մարզիկին համարեցին անհեռանկար: Սակայն գալով Ռուսաստան և ստանալով այս երկրի քաղաքացիություն, նա իր համար նոր անուն ընտրեց և դարձավ բոլոր սպորտասերների սիրելին:

7

1.Դարյա Դոմրաչևա – 450 հազար դոլար:

Բելորուս բիատլոնիստուհին դարձավ Սոչիի Օլիմպիադայի գլխավոր աստղերից մեկը, վաստակելով երեք ոսկե մեդալ տարբեր մրցավազքերում: Դոլմրարևան աշխարհում ճանաչում ստացավ նաև հերթական մեդալ ստանալիս իր օրիգինալ պարերի շնորհիվ:

8




Լրահոս