Հովիկ Աղազարյանը լրագրողների հետ զրույցում նշել է՝ չի կարող մանրամասներ ասել իր եւ Ալեն Սիմոնյանի զրույցից, որովհետև հարմար չի գտնում։
«Ես մանրամասներ ասելու իրավունք չունեմ։ Ինքը թող ասի, ինչ ուզում է, թող ասի: Ես որևէ մանրամասներ պարոն Սիմոնյանի, ով Ազգային ժողովի նախագահն է, և իմ զրույցից կոռեկտ չեմ համարում ասել:
Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանը ինձ սպառնար, քան այն, որ արեց ինքը իմ գլխին։ Ավելի լավ էլ սպառնար, քան այն, որ ինքը իմ հետ խոսեց այդպես: Չէ, վիրավորական չէ, ո՞ւր ր թե վիրավորական լիներ, պատասխան ստանար։ Վատ բան չի ասել, ուղղակի ճնշել է ինձ ուրիշ իմաստով»,- մանրամասնել էր Աղազարյանը: