ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատունը դիվանագիտական ուղիներով ռուսական կողմին տեղեկացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հասցեին Ռուսաստանի Հանրային պալատին առընթեր համակարգող խորհրդի անդամ, քաղաքագետ Վլադիմիր Կարասևի վիրավորական հայտարարությունների անթույլատրելիության մասին: Այս մասին ադրբեջանական Minval-ին հայտնել են Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատնից։
Դիվանագիտական ներկայացուցչությունը կոչ է արել ռուսական կողմին ապագայում կանխել նման դեպքերի կրկնությունը։
Նշենք, որ Վլադիմիր Կարասևն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին վիրավորել էր այն բանից հետո, երբ վերջինը հրապարակավ ՌԴ-ին մեղադրել էր «Ադրբեջանական ավիաուղիների» օդանավի կործանման համար։