![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/photo_2025-02-13_15-23-58.jpg)
ՔՊ-ն այսօր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նախաձեռնող խմբի հետ նիստ կանի։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ քննարկելու են Գյումրիում և Փարաքար համայնքում ընտրությունները։ Ընտրությունները երկու համայնքներում էլ կկայանան մարտի 30-ին։
Հիշեցնենք, որ Գյումրում ՔՊ-ի թեկնածուն համայնքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանն է, իսկ Փարաքարում սկանդալային սպանության կենտրոնում հայտնվելուց հետո հրաժարական տված, հետո փրայմերիզի արդյունքում ընտրված Լյուդվիկ Գյուլնազարյանն է։
Քրիստինա Մուշեղյան