ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 140-200 դրամ` հեղուկ գազը կտրուկ թանկացել է. վերահսկող չկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկություններով ՀՀ-ում կրկին հեղուկ գազը կտրուկ թանկացել է: Armlur.am-ի խմբագրություն ահազանգած վարորդները հայտնեցին, որ վերջին օրերին հեղուկ գազը 140 դրամ է, իսկ երեկվանից տարբեր գազալցակայաններում այն արժի 200-210 դրամ: Թե ինչու է հեղուկ գազի շուկայում նման կտրում թանկացումներ, ինչու հայրենի կառավարությունը չի վերահսկում շուկան, արդեն տևական ժամանակ է ոչ ոք չի կարողանում բացատրել: Իսկ հայրենի իշխանությունները այս հարցի հետ կապված իրենց «ձեռքերը լվացել» են:
Armlur.am-ը կապ հաստատեց Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՏՄՊՀ) մամուլի խոսնակ Անի Սմբատյանի հետ, պարզելու համար, թե իրենք արդյոք վերահսկում են շուկան ու հասկանալի է, թե ի վերջո ինչու են նման թանկացումներ տիրում հեղուկ գազի շուկայում:

«ՏՄՊՀ-ն ուսումնասիրում է շուկաները որտեղ կան գերիշխող դիրք ունեցող ընկերություններ, իսկ հեղուկ գազի պարագայում դա առկա չէ՝ «շուկան մրցակցային է, և այնտեղ ընկերությունների ամենաբարձր մասնաբաժինը 5 տոկոսի չի հասնում»,- մեզ հետ զրույցում հայտարարեց ՏՄՊՀ մամուլի խոսնակը:

Ինչպես միշտ հարցերը մնում են անպատասխան, իսկ ՀՀ քաղաքացին իր խնդիրների հետ միայնակ:

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս