ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝  պաշտոնական լրահոսից

 

Ռուբեն Վարդանյան: Հացադուլ: Օր 23:

Բաքվի դատարանը երեկ հերթական շինծու դատական լսումի ընթացքից հրապարակել է այս լուսանկարը:

 

 

ՀՈԳԵՎՈՐ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ արդյոք միայն վարդապետները կարող են լինել կուսակրոն, թե յուրաքանչյուր քահանա իր ցանկությամբ:

Գոհար Հունանյան (43 տարեկան, տնային տնտեսուհի)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Կուսակրոն կամ ամուսնացյալ քահանա դառնալու որոշումը կայացնում են մինչեւ ձեռնադրվելը` սարկավագ եղած ժամանակ: Թե՛ ամուսնացյալ, թե՛ կուսակրոն սարկավագները քահանա են ձեռնադրվում նույն ծեսով, կարող են անգամ միաժամանակ ձեռնադրվել: Նույն օրը՝ երեկոյան, ձեռնադրող եպիսկոպոսը կամ կաթողիկոսը կուսակրոնության ճանապարհ ընտրած քահանաներին տալիս են վեղար, որը չեն կարող կրել ամուսնացյալները:

Քահանա են կոչվում բոլոր ձեռնադրվածները` կուսակրոն, թե ամուսնացյալ, սակայն, ի տարբերություն ամուսնացյալ քահանաների, կուսակրոններն իրավունք ունեն ստանալ մի քանի աստիճան` աբեղա, վարդապետ, եպիսկոպոս, կաթողիկոս: Հաճախ հայրաբանական գրականության մեջ նրանց բոլորին կոչում են քահանա:

Օրհնությամբ` Տ. Շմավոն քահանա Ղեւոնդյան

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ամուսնացյալներին կուսակրոններից տարբերում են վեղարով: Դա գլխի բրգաձեւ ծածկոց է, որը կրում են միայն կուսակրոնները։

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ կենսաթոշակից ինչ չափով պահումներ կարող են կատարվել:

Էմմա Ամրոյան (67 տարեկան, թոշակառու)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան տեղեկացնում ենք, որ կենսաթոշակից պահումներ կարող են կատարվել`

1) օրինական ուժի մեջ մտած դատավճիռների, վճիռների հիման վրա, սակայն նշանակված կենսաթոշակի 30 տոկոսից ոչ ավելի.

2) սխալ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու, ինչպես նաեւ կենսաթոշակառուի` սույն օրենքի 50-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելու հետեւանքով կամ սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) նրան ավել վճարված գումարները հետ գանձելու մասին կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման որոշման եւ կենսաթոշակառուի գրավոր համաձայնության հիման վրա, սակայն նշանակված կենսաթոշակի 15 տոկոսից ոչ ավելի, եթե ավել վճարված կենսաթոշակի գումարի չափը չի գերազանցում որոշումը կայացնելու ամսվան հաջորդող ամսվա կենսաթոշակի գումարի կրկնապատիկը: Կենսաթոշակից կատարվող պահումների չափը հաշվարկվում է կենսաթոշակառուին վճարվող ամսական գումարից:

Կենսաթոշակից կատարվող պահումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի կենսաթոշակի 30 տոկոսը: Կենսաթոշակից կատարվող պահումների չափը համամասնորեն փոխվում է կենսաթոշակի չափը փոխվելու դեպքում:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման` կենսաթոշակին վերաբերող որոշումները կարող են բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:

 




Լրահոս