Armenian text to speach

Ադրբեջանի բանակը սկսել է հրամանատարաշտաբային լայնածավալ զորավարժություններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

2025 թվականի ուսումնական պլանի համաձայն՝ ադրբեջանական բանակում անցկացվում են հրամանատարաշտաբային վարժանքներ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Մայիսի 15-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը տեսակոնֆերանսի միջոցով տեղեկացել է զորովարժությունների ընթացքի մասին։

Նախարարը փոխանցել է Ադրբեջանի նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի գոհունակությունը՝ ադրբեջանական բանակի գործունեության և բանակին տրված խնդիրների կատարման վերաբերյալ:

Անի Վարդանյան




Լրահոս