ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները դեկտեմբերի 6-ին ընտրեցին ԱԺ նախագահի տեղակալին: 92 կողմ, 6 դեմ ձայների հարաբերակցությամբ ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ ընտրվեց Էդուարդ Շարմազանովը: Ընտրությունների արդյունքները հայտարարեց ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ անվավեր քվեաթերթիկներ չեն արձանագրվել: Ընտրվելուց հետո Էդուարդ Շարմազանովը շնորհակալություն հայտնեց բոլոր խմբակցություններին քվեարկությանը մասնակցելու համար: Նա խոստացավ աշխատել հանուն հայկական պառլամենտարիզմի ավանդույթների ամրապնդման:
ԱԺ նախագահի տեղակալ ընտրվեց Էդուարդ Շարմազանովը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ