Armenian text to speach

Մակրոնը հայտարարել է, որ Նոր Կալեդոնիան կդառնա «նոր պետություն» Ֆրանսիայի կազմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Նոր Կալեդոնիայի ֆրանսիական անդրծովյան տարածքը կդառնա «նոր պետություն» հանրապետության կազմում։

«Ավելի քան 10 օր տևած բանակցություններից հետո Նոր Կալեդոնիայի և պետության ընտրված ներկայացուցիչները պատմական համաձայնագիր են կնքել։ Հանրապետության կազմում Նոր Կալեդոնիայի պետությունը վստահության վրա դրված խաղադրույք է», – գրել է նախագահը X-ում։

Ինչպես հաղորդում է Les Nouvelles Calédoniennes պորտալը, Նոր Կալեդոնիայի պատվիրակությունը և Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչները հուլիսի 12-ին Փարիզում 10-օրյա բանակցություններից հետո ստորագրել են անդրծովյան տարածքի ինստիտուցիոնալ կառուցվածքի վերաբերյալ համաձայնագիր։




Լրահոս