Հայաստանի Հանրապետությունյան կառավարության 2003 թվականի մարտի 7-ի թիվ 207-Ն որոշմամբ հուլիսի 1-ը նշվում է Դատախազության աշխատողների օր։
Այս տարի Դատախազությունից հայտննել էին, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի հուլիսի 5-ին տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի հանդիսավոր նիստ:
Հանդիսավոր նիստի ավարտին, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամաններով՝ Դատախազության կազմավորման 107-ամյակի և Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, պաշտոնեական պարտականությունները գերազանց և բարեխղճորեն կատարելու համար, մի շարք դատախազներ և Դատախազության աշխատակիցներ պարգևատրվել են հուշանվեր ժամացույցով, «Հայաստանի Հանրապետության դատախազության 105-ամյակ» հոբելյանական մեդալով, «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալով, Հայաստանի Հանրապետության դատախազություն» կրծքանշանով, հուշանվերով, մի շարք դատախազների և Դատախազության աշխատակիցների հայտարարվել է շնորհակալություն, ինչպես նաև երեք դատախազի շնորհվել է արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան:
Այսպիսով, ArmLur.am-ը ներկայացնում է, թե ովքեր են պարգևատրում ստացած դատախազները, քանի որ պարգևատրում ստանալուց օրեր անց ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում դատախազները հաշվառման են ներկայացրել այդ նվերները։
ՀՀ դատախազության Արարողակարգի վարչության պետի տեղակալ Անի Հովհաննիսյանը, Վայոց ձորի մարզի դատախազի տեղակալ Գայանե Խաչիկյանը, ՀՀ Դատախազության Անձնակազմի կառավարման վարչության պետ Իվետա Մանուկյանը Դատախազության աշխատողների օրվա կապակցությամբ ՀՀ Գլխավոր դատախազի կողմից պարգևատրվել են 63 հազար 333 դրամ արժողությամբ կանացի ժամացույցով։
ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Լևոն Չարխիֆալակյանը, Գլխավոր դատախազության ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Ծովակ Մնացականյանը, Դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազ Կարապետ Հակոբյանը, Երևան քաղաքի արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ Հայկ Մանանդյանը, Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Արթուր Դանիելյանը, Տավուշի մարզի դատախազ Արմեն Մուրադյանը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Արմեն Օսեյանը, Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալ Անդրանիկ Վարդանյանը ՀՀ Գլխավոր դատախազի կողմից Դատախազության աշխատողների օրվա կապակցությամբ պարգևատրվել են 78 հազար 333 դրամ արժողությամբ ժամացույցներով։
Էմմա Միքայելյան
























