Armenian text to speach

Ռուսաստանը մեղադրել է ԱՄՆ-ին՝ Հնդկաստանի նկատմամբ անօրինական տնտեսական ճնշում գործադրելու մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ռուսաստանը երեքշաբթի օրը մեղադրել է Միացյալ Նահանգներին՝ Հնդկաստանի նկատմամբ անօրինական տնտեսական ճնշում գործադրելու մեջ, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին սպառնացել է բարձրացնել մաքսատուրքերը Հնդկաստանի նկատմամբ՝ ռուսական նավթ գնելու համար։

«Մենք լսում ենք բազմաթիվ հայտարարություններ, որոնք իրականում սպառնալիքներ են,  դրանք փորձեր են՝ ստիպելու երկրներին դադարեցնել առևտրային հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Մենք նման հայտարարությունները օրինական չենք համարում», – լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Մենք կարծում ենք, որ ինքնիշխան երկրները պետք է ունենան և ունեն իրենց առևտրային գործընկերներին ընտրելու իրավունք, ինչպես նաև տնտեսական համագործակցության ձևերը՝ ելնելով տվյալ երկրի շահերից», – հավելել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ Թրամփը հայտարարել է, որ ուրբաթ օրվանից նոր պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի, ինչպես նաև այն երկրների նկատմամբ, որոնք գնում են ռուսական էներգակիրներ, եթե Մոսկվան քայլեր չձեռնարկի Ուկրաինայի հետ 3,5 տարի տևող հակամարտությունը դադարեցնելու ուղղությամբ։

Նյու Դելիում Թրամփի սպառնալիքները որակել են «անարդարացված» և խոստացել  պաշտպանել Հնդկաստանի տնտեսական շահերը՝ խորացնելով երկու խոշոր տնտեսությունների միջև առևտրային լարվածությունը։

Հնդկաստանի կառավարության երկու աղբյուրներ Reuters-ին հայտնել են, որ Հնդկաստանը շարունակելու է ռուսական նավթի գնումները՝ անկախ Թրամփի սպառնալիքներից։

 

Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի




Լրահոս