ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն երկուշաբթի առավոտյան հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ Երուսաղեմում։ Սպասվում է, որ նա առանձին հանդիպումներ կունենա նաև Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի, արտգործնախարար Գիդեոն Սաարի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները։
«Համասը չի կարող գոյություն ունենալ, եթե տարածաշրջանում խաղաղությունն է նպատակը», – հայտարարել է Ռուբիոն՝ ընդգծելով, որ իր այցի նպատակն է նպաստել պատանդների վերադարձին, հումանիտար օգնության հասցմանը խաղաղ բնակիչներին և Համասի սպառնալիքի վերացմանը։
ԱՄՆ պետդեպարտամենտի գլխավոր մամուլի քարտուղարի տեղակալ Թոմի Փիգոտի խոսքով՝ Ռուբիոն իր այցի ընթացքում վերահաստատելու է Ամերիկայի հավատարմությունը Իսրայելի անվտանգությանը և քննարկելու է հակաիսրայելյան գործողությունների դեմ պայքարի միջոցները, այդ թվում՝ Պաղեստինյան պետության միակողմանի ճանաչումը, որը, ըստ նրա, խրախուսում է Համասի ահաբեկչական գործողությունները։
Հիշեցնենք, որ Ռուբիոյի երկրորդ այցն է Իսրայել այս տարվա ընթացքում՝ նրա փետրվարյան Մերձավոր Արևելք շրջագայությունից հետո։
Անի Վարդանյան





























