Նախաքննական մարմինը նախաքննության ավարտ է հայատարարել Գյումրի քաղաքպետ Վարդան Ղուկասյանի որդու դեմ հարուցված քրեական գործով: Այն ուղարկվել է դատարան:
Ղուկասյանի որդին այս պահին տնային կալանքի տակ է: Ըստ նախաքննական մարմնի՝ Սպարտակ Վարդանի Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով Գյումրի քաղաքի նախկին քաղաքապետ Վ. Ղուկասյանի որդին, 2024թ. ապրիլի 04-ին, ժ. 11:45-ի սահմաններում օգտագործելով սոցիալական դիրքը և հեղինակությունը, տեղեկացված լինելով Գյումրի քաղաքի Աբովյան փողոցում «Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու» մոտակայքում իրականացվող աշխատանքների արդյունքում փոխարինվող, օգտագործված չորսվակասալերի, ինչպես նաև տեղում աշխատանքներ իրականացնող «Կամազ» մակնիշի տրանսպորտային միջոցի Գյումրու համայնքապետարանի սեփականությունը հանդիսանալու հանգամանքի մասին, ուրիշի՝ Գյումրի համայնքին պատկանող չորսվակասալերն իրենը դարձնելու և իր օգտին գույքային բնույթի գործողություն կատարելուն հարկադրելու նպատակով մոտեցել է նշված բեռնատար տրանսպորտային միջոցի վարորդ Ա. Բաղդասարյանին, պահանջել է մեքենայի թափքին բեռնված չորսվակասալերը տեղափոխել իրեն ու իր ընտանիքին պատկանող Գյումրի քաղաքի «Ռանչո» հանգստյան գոտի, և Ա.Բաղդասարյանի գործողությունները հսկելու, իր համար ցանկալի վերջնարդյունքին հասնելու նպատակով, ընկերոջը, ում ինքնությունը քննությամբ չի պարզվել, հանձնարարել է նստել բեռնատարը և ուղղորդել վարորդին, իսկ Ա. Բաղդասարյանը, վախի ազդեցության տակ, բացասական հետևանքներից խուսափելու նպատակով, կատարել է ներկայացված պահանջը և համայնքապատկան «Կամազ» մակնիշի բեռնատարով դրանում բեռնված չորսվակասալերը տեղափոխել է «Ռանչո» անվամբ հանգստյան գոտի, բեռնաթափել ու հեռացել, որպիսի գործողությունների արդյունքում Սպարտակ Ղուկասյանի կողմից իրենն է դարձվել 16,195ք/մ մակերեսով չոսվակասալերը՝ այդ կերպ Գյումրի համայնքին պատճառելով զգալի չափերի՝ 64.780 ՀՀ դրամի գույքային վնաս:
Քնար Մանուկյան






























