Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ընդգծել է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև համագործակցության կարևորությունը՝ Ուկրաինայում հակամարտության երկարատև կարգավորման հասնելու համար, ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
«Պետքարտուղար Ռուբիոն ընդգծել է առաջիկա շփումների կարևորությունը՝ որպես Ռուսաստանի և Միացյալ Նահանգների համար հնարավորություն ՝ շարժվելու դեպի հակամարտության կայուն կարգավորում՝ համաձայն նախագահ Թրամփի տեսլականի », – նշվում է փաստաթղթում։
Պետդեպարտամենտը պարզաբանել է, որ Ռուբիոյի և Լավրովի միջև զրույցը տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև հոկտեմբերի 16-ին տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո։

























































































