Armenian text to speach

ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Լուսանկարը՝ Shamshyan.com-ի

 

Հոկտեմբերի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Երեւան-Սեւան-Իջեւան ավտոճանապարհին՝ դեպի Երեւան ընթանալիս՝ «Չայնիի» ոլորաններում, «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել հողաթմբերին եւ կողաշրջվել: Վթարի հետեւանքով ավտոմեքենայի անվահեծաններից մեկը եւ գազաբալոնները պոկվել ու շպրտվել են: Կա  երկու վիրավոր, որոնց շտապօգնության բժիշկները տեղափոխել են հիվանդանոց:

Հորդորում ենք վարորդներին զգույշ լինել եւ ամեն պարագայում գցել ամրագոտի: Ապացուցված է, որ ամրագոտին շուրջ 50 %-ով նվազեցնում է անգամ ծանր, միջինից ծայրահեղ վնասի ռիսկը:

 

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ ուսուցիչների կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար պարտադի՞ր է լինել գործող ուսուցիչ, թե՞ հայտ կարող են լրացնել նաեւ ուսուցիչ չաշխատող անձինք:

Ֆելիքս Սարգսյան  (24 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ֆ. Սարգսյանի հարցին ի պատասխան հայտնում ենք՝ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ուսուցիչները, ինչպես նաեւ համապատասխան կարգով սահմանված առարկաների մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչ չաշխատող անձինք կամավոր ատեստավորման դիմելու համար պետք է իրականացնեն ստորեւ ներկայացված քայլերը.

. կամավոր ատեստավորման դիմելու համար պետք է օգտվեն at.emis.am համակարգից,

. գրանցվեն, ակտիվացնեն հարթակում հաշիվ,

. մուտքագրեն անհրաժեշտ տվյալները, որից հետո սեղմեն «Հաստատել տվյալները» կոճակը. կբացվի էջ, որտեղ կառաջարկվի ընտրել երեք տարբերակներից մեկը, որտեղ ուսուցիչ չաշխատող անձը պետք է ընտրի «Տվյալ պահին չեմ աշխատում» տարբերակը,

. հաջորդիվ պետք է ընտրեն այն մասնագիտությունը, որից ցանկանում են անցնել կամավոր ատեստավորում, եւ սեղմեն «հաստատել»՝ հայտը ուղարկելու համար:

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում հանրակրթական առարկաներ դասավանդող մասնագետները կամավոր ատեստավորման են դիմում ուսուցիչ չաշխատող անձանց համար նախատեսված տարբերակով։

 

 

 

 

 

ՔՐԵԱԿԱՆ

ՀԱՐՑ. Որո՞նք են քննչական եւ դատական գործողությունների արձանագրությունները:

Հուսիկ  Կիրակոսյան (43 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քննչական եւ դատական գործողությունների արձանագրությունները սույն օրենսգրքով նախատեսված գրավոր կազմված փաստաթղթեր են, որոնք հաստատում են քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից անմիջականորեն ընկալված, քրեական գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները: Որպես ապացույց կարող են օգտագործվել նաեւ կատարված կամ նախապատրաստվող հանցագործությունների վերաբերյալ ընդունված բանավոր հայտարարությունների, մեղայականով ներկայանալու, ձերբակալման, անձանց իրավունքների եւ պարտականությունների պարզաբանման առիթով կազմված արձանագրությունները:

ՀՀ քննչական կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Քննչական գործողության արձանագրության ոչ լրիվությունը չի կարող մեղադրանքի նպատակներով լրացվել հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, ինչպես նաեւ ընթերակայի եւ այլ անձանց ցուցմունքներով:




Լրահոս