«Եթե չեք կարողանում ժողովրդին պահել, ռուսներն ի՞նչ մեղք ունեն»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հեշտացված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալու մասին օրենքը: Պարզելու համար, թե որքանով այս օրենքը կարող է ազդեցություն ունենալ Հայաստանից արտագաղթի տեմպի աճի համար, armlur.am-ը զրուցեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ:

Նա մեզ հետ զրույցում նշեց, թե Հայաստանի կառավարությունը պետք է  այնպիսի ծրագրեր ստեղծի, որ երիտասարդությունը մնա այստեղ աշխատելու և չլքի երկիրը:

«Ռուսաստանը և ցանկացած այլ պետություն հանդես է գալիս իր սեփական շահերից: Իսկ Ուկրաինայի իրադարձությունների հետ կապված` նրանք շահագրգռված են, որ Ուկրաինայի ռուսները հեշտ ձևով ստանան քաղաքացիություն: Պարզ է, որ հայերն էլ են օգտվելու այդ օրենքից», – նշեց նա:

Ըստ Սարգսյանի` ամեն մի պետության խնդիրն է սեփական ժողովրդին պահել սեփական երկրի տարածքում:

«Դե, եթե դուք չեք կարողանում ձեր ժողովրդին պահել, նրանք ինչ մեղավոր են: Այսօր էլ երիտասարդները շատ մեծ հնարավորություններ ունեն գնալու:

Նրանք, ովքեր մնացել են, ուրեմն տեսնում են իրենց հեռանկարը: Ոչ թե այս օրենքն է խթանելու նրանց գնալ երկրից, այլ մեր օրենքը կուտակայինի վերաբերյալ: Խնդիրը փնտրե’ք ձեր ներսում, պատճառը մենք ենք», – նշեց նա:




Լրահոս