Լեհաստանի Օպոլսկի վոյեվոդությունում դպրոցի շենքի վրա կրակոցներ են արձակվել, վիրավորների մասին տեղեկություններ չկան։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով RMF FM ռադիոկայանին։
Ըստ աղբյուրի՝ Վլոդարի քաղաքի դպրոցի շենքի վրա արձակված կրակոցները հավանաբար օդամղիչ հրացանից են եղել։
Նշվում է, որ կրակոցների հետևանքով վնասվել են մի քանի պատուհաններ, դպրոցի վարչակազմը ծնողներին հրամայել է անհապաղ տուն տանել իրենց երեխաներին։
Կրակոցներ արձակած 38-ամյա տղամարդը ձերբակալվել է իր տանը։
«Շատ հավանական է, որ նրան մեղադրանք կառաջադրվի ուրիշներին վտանգի ենթարկելու և գույքը ոչնչացնելու համար», – հաղորդել է ռադիոկայանը։





























