Armenian text to speach

ԱԺ նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարվել է Հակոբ Արշակյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը ներառյալ Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարվել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանին:

Կարգադրությունը ստորագրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Հիշեցնենք՝ պաշտոնական այցով նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը Աթենք (Հունաստանի Հանրապետություն) կգործուղվի Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը՝ հետևյալ կազմով.

Ալեն Սիմոնյան-Ազգային ժողովի նախագահ,
Հայկ Կնոջորյան-Ազգային ժողովի Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի ղեկավար, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար,
Ջուլիետա Ազարյան-Ազգային ժողովի պատգամավոր,
Աշխեն Հայրապետյան-Ազգային ժողովի նախագահի խորհրդական,
Տիգրան Սեյրանյան-Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ,
Ալեքսանդր Մխիթարյան-Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ,
Մովսես Հարությունյան-Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար,
Մամիկոն Մարգարյան-Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի և ընդունելությունների կազմակերպման բաժնի պետ (նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 2-ը),
Դավիթ Հակոբյան-Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ – օպերատոր,
Հրայր Քալաշյան-Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի հեռուստաօպերատոր:



Լրահոս