Թուրքիան ուրացման քաղաքականություն է վարում. թուրք ալևի (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է, որ Հայաստանում է Եվրոպայի ալևիների կոնֆեդերացիայի ներկայացուցիչ, ազգությամբ թուրք Ալի Էքբեր Բեքթաշը: Երեկ նա Ծիծեռնակաբերդում էր և իր հարգանքի տուրքն էր մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Armlur.am-ի հետ զրույցում պրն. Բեքթաշն ասաց, որ 1915-ից հետո ևս շարունակվել են ջարդերը: Վառ օրինակը 1937-1938-ին տեղի ունեցած Դերսիմի ջարդերն են:

-Պարո՛ն Բեքթաշ, թուրքերի քանի՞ տոկոսն է ընդունում Հայոց ցեղասպանության փաստը: 

-Տոկոսային առումով դժվար է ասել, բայց շատերն են զգում այս ցավն իրենց մեջ:

-Ինչո՞ւ Թուրքիան չի վավերացնում հայ-թուրքական արձանագրությունները:

-Թուրքիան ուրացման քաղաքականություն է իրականացնում: Իր պատմության հետ չի ցանկանում առերեսվել: Սուտ ու կեղծիք է փոխանցում իր հասարակությանը:

Մանրամասները` տեսանյութում:

Սոնա Դավթյան




Լրահոս