Armenian text to speach

ԵՄ-ն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ է պատրաստում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԵՄ երկրները քննարկում են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու հարցը և պատրաստվում են նոր պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ, Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին ծառայության խոսնակ Անվար ալ-Անունին։

«Մենք պատրաստում ենք ավելի խիստ պատժամիջոցների առաջարկ։ Անդամ պետությունների միջև ահաբեկչական կազմակերպությունների դասակարգման վերաբերյալ քննարկումները գաղտնիության պայմաններում շարունակվում են։ Ես չեմ կարող մանրամասնել այս հարցը, բայց պատժամիջոցների վերաբերյալ ընդհանուր կանոնների համաձայն՝ նման որոշումը անդամ պետությունները պետք է կայացնեն միաձայն», – ասել է նա։




Լրահոս