Մուշեղ և Վահան Սրբազանների նկատմամբ նույնպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նաթան արքեպիսկոպոսի, Հայկազուն արքեպիսկոպոսի, Հովնան եպիսկոպոսի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Հիշեցնենք, որ այսօր ՀԱԵ Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանին ՔԿ-ն իբրև մեղադրյալ է ներգրավվել քրեական գործում և տվել ստորագրություն չհեռանալու մասին։ Այսպես իշխանությունները խոչընդոտում են, որպեսզի ազդեցիկ հոգևորականները չմեկնեն Ավստրիա ու չմասնակցեն Եպիսկոպոսաց ժողովին։ Այս մասին լրագրողներին հայտնել է փաստաբան Արմինե Ֆանյանը։
Այսօր առավոտվանից ոստիկանության միջոցով ծանուցագրեր են հանձնվում Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամներին որպես մեղադրյալ այսօր Քննչական կոմիտե ներկայանալու համար: Գործը կապված է Մասյացոտնի թեմի առաջնորդին կարգալույծ անելու Գերագույն Խորհրդի որոշման հետ։ Սրբազանները հրավիրվել են Քննչական կոմիտե մեղադրյալի կարգավիճակով։























