Առանց Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման անհնար է լուծել տարածքային հարցերը՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահը:
«Մենք պետք է կարողանանք այս կամ այն ձևաչափով կապ ունենալ Ռուսաստանի հետ, Ռուսաստանի առաջնորդի հետ։ Առանց այդ ձևաչափի՝ մեր թիմերը չեն կարողանա պայմանավորվել տարածքային հարցերի շուրջ»,- ասել է Վոլոդիմիր Զելենսկին:
Ավելի վաղ նա կտրականապես մերժել էր Մոսկվայում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման հնարավորությունը՝ Կրեմլի ղեկավարին հրավիրելով Կիև։
Զելենսկու խոսքով՝ Ուկրաինան լրջորեն է վերաբերվում պատերազմն ավարտելու անհրաժեշտությանը, ուստի հարմար է համարում առաջնորդների մակարդակով հանդիպման ցանկացած իրական ձևաչափ։




























