Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանի ապօրինի գույքի գործով որոշում է կայացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի եւ նրա կնոջ՝ Լուսինե Թադևոսյանի, Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործը մտավ հակակոռուպցիոն դատարան: Գործը մակագրվել է դատավոր Կարապետ Բադալյանին:

Նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ու կինը՝ Լուսինե Թադևոսյանը, այսօր՝ 2026 թ․ փետրվարի 19-ին, հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն: Դատախազություն են հրավիրվում գործի նյութերին ծանոթանալու և դիրքորոշում ներկայացնելու համար:

2018 թ․ իշխանափոխությունից հետո Վալերիյ Օսիպյանը նույն տարվա մայիսի 10-ին նշանակվեց ոստիկանության պետի պաշտոնում: Այնուհետև վարչապետի 2019 թ․ սեպտեմբերի 18-ի որոշմամբ՝ Վալերիյ Օսիպյանը նշանակվեց վարչապետի գլխավոր խորհրդական: Օրեր անց՝ հոկտեմբերի 7-ին, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վալերիյ Օսիպյանն ազատվեց վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից:

Նշենք, որ այս փուլում Գլխավոր դատախազությունը չի հանրայնացնում, թե ինչ գույքերի առնչությամբ է իրականացրել ուսումնասիրություն: Պատճառն այն է, որ գործի նյութերին ծանոթանալուց հետո շահագրգիռ անձինք կարող են ներկայացնել ապացույցներ, միջնորդություններ, և ենթադրաբար բռնագանձման ենթակա գույքի ցանկում կարող է կատարվել փոփոխություն:

Ավելին, Վալերիյ Օսիպյանի դեմ հարուցված քրեական գործը կա, որով նա մեղադրյալի աթոռին է մարտի 1-ի քրեական վարույթով:

Քնար Մանուկյան

Մանրամասները՝  տեսանյութում․ 




Լրահոս