Armenian text to speach

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է օգնել Իրանին վերականգնել տնտեսությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները պատրաստ են օգնել Իրանին վերականգնել տնտեսությունը ռազմական հակամարտության ավարտից հետո, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք և մեր հրաշալի, քաջարի դաշնակիցներից ու գործընկերներից շատերը անխոնջ կաշխատենք՝ Իրանը կործանման եզրից ետ բերելու, նրա տնտեսությունը դարձնելու ավելի մեծ, ավելի լավ և ավելի ուժեղ, քան երբևէ», – գրել է Թրամփը Truth Social-ում։

Նա նաև պարզաբանել է, որ Միացյալ Նահանգները կսկսի Իրանին օգնություն ցուցաբերել տնտեսությունը վերականգնելու հարցում միայն իրենց համար ընդունելի նոր ղեկավարության ընտրությունից հետո։

«Մեծ և ընդունելի առաջնորդի կամ առաջնորդների ընտրությունից հետո», – ընդգծել է ԱՄՆ նախագահը։




Լրահոս