Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հանդիպել է Հռոմի պապի հետ. գրում է itar-tass-ը:
Վարչապետ Յացենյուկը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ հանդիպման ընթացքում գրիչ է նվեր ստացել` որպես հուշանվեր:
«Հուսով եմ՝ այս գրիչը կստորագրի խաղաղության համաձայնագիր»,-ասել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, ով բազմիցս իր հրապարակային քարոզներում աղոթել է Ուկրաինայի ճգնաժամի համար:
Հիշեցնենք, որ Եվրամիության երկրների դիվանագետներն ապրիլի 28-ին արտակարգ նիստ կհրավիրեն ՌԴ նկատմամբ պատժամիջոցները քննարկելու համար, իսկ ավելի վաղ «մեծ յոթնյակի» երկրներն են պատրաստակամություն հայտնել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառել: