Նաիրա Զոհրաբյանը` Հերմինե Նաղդալյանի նշանակման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն իր հարցազրույցներից մեկի ընթացքում անդրադառնալով ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավարին` նշել էր, թե այս պատվիրակության ղեկավարը պետք է  կազմված միջազգային կառույցներում աշխատելու ունակություն ունեցող պատգամավորներից:

Այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո պարզ դարձավ, որ պատվիրակության ղեկավար է ընտրվել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

Armlur.am-ը ԲՀԿ քարտուղարից փորձեց պարզել, թե ինչպես է վերաբերվում այս նշանակմանը:

«Հերմինե Նաղդալյանն ունի միջազգային կառույցներում աշխատելու երկար տարիների փորձ և իմ կողմից ազնիվ չի լինի, եթե ես ասեմ, որ սխալ նշանակում է եղել: Ես բազմիցս անհամաձայնություններ եմ ունեցել Հերմինե Նաղդալյանի քաղաքական հայտարարությունների, նրա թիմի բազում հայտարարությունների ու գործունեության հետ: Սակայն ՀՀԿ-ի` Հերմինե Նաղդալյանի  նշանակումը տրամաբանական է», – նշեց նա:




Լրահոս