Երկիր. Նախարարը նամակը կորցրե՞լ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Երկիր”-ը գրում է, որ Դալմայի այգիների հողօգտագործողները ս/թ հունիսի 25-ին արդարադատության նախարար Հ. Թովմասյանից նամակով խնդրել են օգնել` ստանալու այն հարցի պատասխանը, թե ինչ է արվել անցած 10 տարիների ընթացքում Հայաստանում Օրհուսի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ:”Նամակագիրներին նաև հետաքրքրել է կոնվենցիայի կետը, թե որն է այն ԱՆՎՃԱՐ, անկախ, անաչառ, անկողմնակալ, ոչ դատական համակարգը, որը պետք է լուծի Օրհուսի կոնվենցիայի պահանջների խախտմամբ առաջ եկած վեճերը: Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանը դեռևս 2000թ. թիվ 269 որոշմամբ հաստատել Էր, որ Օրհուսի կոնվենցիան (ՀՀ կոնվեցիան վավերացրել է 2001թ.) համապատասխանում Է ՀՀ Սահմանադրությանը: Սակայն առ այսօր դալմացիները չեն ստացել հարցի պատասխանն ու մտավախություն ունեն, որ նախարարն իրեն առձեռն հանձնված նամակը կորցրել է”,- հավելում է թերթը:Պատասխանն ու մտավախություն ու-նեն, որ նախարարն իրեն առձեռն հանձնված նամակը կորցրել Է:




Լրահոս