Փամպերսները մարդկության օգտակար հայտնագործություններից են։ 1965 թ. ապրիլի 27-ին ԱՄՆ-ում արտոնագրվել են միանվագ օգտագործման տակաշորերը՝ «Փամպերս» առևտրային ապրանքանիշով:
Նրանց ստեղծողը Վիկտոր Միլլզն է՝ ամերիկացի քիմիկոս, «Procter&Gamble» ընկերության առաջավոր տեխնոլոգ և համատեղելիության կարգով երեք փոքր թոռնիկների պապիկ: Փամպերսների ստեղծման պատմությունը սկսվել է ավելի շուտ, երբ Միլլզը ստիպված էր հետևել իր թոռնիկներին: Բախվելով մի շարք անհարմարությունների հետ՝ բարուրները փոխելու, նա մտածեց. հարկավոր է լվանալու փոխարեն դեն նետել դրանք, որի համար պետք է գոյություն ունենա միանվագ օգտագործման տակաշոր:
Առաջին մոդելները Միլլզը փորձել է իր թոռների վրա: Տնային փորձերը հաստատեցին գաղափարի հեռանկարային լինելը: Ամերիկյան բնակչությունը նոր ապրանքին բացասաբար արձագանքեց, քանի որ փորձերի համար ընտրվել էին չափազանց անբարենպաստ պայմաններ:
Հետագա փորձերը մարդկության պատմության մեջ 1959թ. դարձրին հիշարժան տարեթիվ, որը նշանավորվեց միանգամյա օգտագործման տակաշորերի առաջին համընդհանուր բարեհաջող օգտագործմաբ: Ստեղծողները հրաժարվեցին թանձր պլաստիկատից, արտադրանքը դարձավ ավելի փափուկ, ավելի լավ խոնավություն քաշող նյութից:
Ժամանակակից փամպերսները բացառում են նորածնի նուրբ մաշկի և գրգռող նյութերի շփումը` նվազեցնելով նաև շփումը խոնավության հետ: Բացի այդ, նրանք լինում են տարբեր ձևերի և չափերի՝ կախված երեխայի քաշից ու սեռից:
Այդ օգտակար հայտնագործությունը վաղուց լքել է Երկրի սահմանները և առանց նրանց գլուխ չի գալիս որևէ տիեզերական թռիչք: