Ուգանդայի զինված ուժերի ղեկավար Մուհուզի Քաիներուգաբան հայտարարել է, որ Իսրայելն ունի գոյատևելու իրավունք և պետք է դադարեցվեն նրա դեմ հարձակումները։
Նա նշել է, որ եթե պատերազմը չավարտվի, Ուգանդան կարող է ներգրավվել հակամարտությանը Իսրայելի կողմից, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել աջակցել ԱՄՆ-ին և Իսրայելին։ Միաժամանակ ընդգծել է, որ աշխարհը հոգնել է Մերձավոր Արևելքի պատերազմից և ցանկանում է դրա արագ ավարտը։



















































































