Մինչ խորհրդարանը Գալուստ Սահակյանին ԱԺ նախագահ ընտրելու հարցն էր քննարկում «S.O. S Սևան» նախաձեռնությունը ԱԺ դարպասների մոտ բողոքի ակցիա էր կազմակերպել` հայտարարելով, որ Սևանից ահռելի քանակությամբ ջուր է բաց թողնվում, և լճի հետագա գոյությունը վտանգված է:
Armlur.am-ի հետ զրույցում բնապահպանները հավաստիացրին, թե իրենք ուսումնասիրություններ են կատարել և պարզել, որ Սևանի ջուրն Արարատյան դաշտում նույնպես չի սպառվում: Հողագործությամբ զբաղվողները բնապահպաններին հավաստիացրել են, որ Արարատյան դաշտում ջուրը շատ թանկ է, և իրենք այն շատ քիչ են օգտագործում: