Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փողոցից իշխանության եկած պատգամավորը` ԱԺ ամբիոնից քննադատում է ընդդիմությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարում ՔՊ-ական պատգամավոր Տիգրան Պարսիլյանն է, որը ակամա հիշեցում է ՔՊ-ականի քաղաքական անցյալի մասին։ 2018 թվականին այս ուժը փողոցային պայքարով կարողացավ ձևավորել իշխանություն, սակայն այսօր շատերը ոչ միայն մոռացել են իրենց անցած ճանապարհը, այլ նաև հասարակության հետ վերևից խոսող, ընդդիմությանը խրատ տվող պաշտոնյայի կերպարի մեջ են մտել:

Առավել մտահոգիչ է, երբ սույն տղամարդը կանանց, այդ թվում՝ կերակրող մայրերի հասցեին անհարգալից գնահատականներ է հնչեցնում ԱԺ ամբիոնից:

Հատկանշական է նաև, որ ՔՊ-ն իր 2026 թվականի ընտրացուցակում Տիգրան Պարսիլյանին հատկացրել է 173-րդ տեղը։ Սա արդեն ոչ միայն տեխնիկական որոշում է, այլ քաղաքական գնահատական՝ նրա գործունեության, ազդեցության և իրական կշռի նկատմամբ հենց սեփական թիմի ներսում։

Նանիկ Աղասյան

Մանրամասները ՝ տեսանյութում․ 




Լրահոս