Armenian text to speach

«Դեպուտատն իմ բանը չի». Դերասան Լևոն Հարությունյանը դուրս է եկել «Քոչարի» կուսակցությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լևոն Հարությունյանը դուրս է եկել «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցությունից։

Այս մասին ArmLur.am-ին նա հայտնել է՝ հաստատելով իր ինքնաբացարկը, սակայն հրաժարվել է մանրամասներ ներկայացնել։

«Հասկացա, որ դեպուտատն իմ բանը չի, ամեն մարդ պիտի իրա գործով զբաղվի»,– նշել է Հարությունյանը։

Նա չի հստակեցրել կուսակցությունից դուրս գալու պատճառները՝ միայն նշելով, որ դրանք միայն իրեն են հայտնի։

Հիշեցնենք, որ «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցության ցուցակը գլխավորում է Արտակ Սարգսյանը։

Իրինա Ատանյան




Լրահոս