Արդարադատության նոր նախարարի անունը հայտնի է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչև մայիսի 3-ը նոր կառավարության կազմը վերջնականապես կհստակեցվի: Ընդամենը մի քանի նախարարական պորտֆել է մնացել, որոնց ղեկավարների անունները շուտով պարզ կդառնան:

Armlur.am-ի հավաստի տեղեկություններով`  իր պաշտոնին հրաժեշտ է տալու ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը, ում կփոխարինի Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը:

Նա զբաղեցրել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը և համարվում է իր գործի պրոֆեսիոնալ: Կարծես թե, Սերժ Սարգսյանը կաշկանդվել է հասարակության արձագանքից` իր խնամու՝ Արա Մինասյանի որդուն` Գրիգոր Մինասյանին այս պաշտոնում նշանակելու համար: Թե ինչպես կաշխատի նորանշանակ նախարարը, ցույց կտա ժամանակը:




Լրահոս