Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ ապրիլի 30-ին հրամանագիր է ստորագրել, որով Արամայիս Գրիգորյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար:
Այսօր Արամայիս Գրիգորյանն ազատվել էր Արարատի մարզպետի պաշտոնից:
Հիշեցնենք, որ մինչ այդ բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Արամ Հարությունյանը:
Սերժ Սարգսյանի ստորագրած մյուս հրամանագրով Հովհաննես Մանուկյանն ազատվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից:
Նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախագահի մեկ այլ հրամանագրով նա նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար:
Հիշեցնենք, որ մինչ այդ արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Հրայր Թովմասյանը:
Նկարը՝ armenpress.am-ի: